«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Իսկ երբ սուրբ ջուրը բաժանելու պահն է գալիս, ուղղակի «արմագեդոն» է սկսվում

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Իսկ երբ սուրբ ջուրը բաժանելու պահն է գալիս, ուղղակի «արմագեդոն» է սկսվում
21.04.2014 | 17:09

Չգիտեմ, որքանով է ճիշտ այս թեմային անդրադառնալ, բայց բացասականը վերացնելու համար պե՛տք է դրա մասին խոսել:

Ուզում եմ նշել այն տխուր փաստը, որ հոգևոր տոների ժամանակ երևանյան եկեղեցիներում գտնվելն ուղղակի տանջանքի է վերածվում: Եկեղեցու ներսում ոչ միայն ասեղ գցելու տեղ չկա, մարդիկ միմյանց այնպես են հրմշտում, կարծես ոչ թե Աստծո տանը լինեն, այլ ասիական բազարում: Մոմ վառելու համար ստիպված ես ժամերով հերթ կանգնել, իսկ երբ վերջապես կարողանում ես մի կերպ հասնել մոմավառության սեղանին, կա՛մ մոմը դնելու տեղ չի լինում, կա՛մ էլ հետևիցդ անմիջապես այնպիսի հերթ է գոյանում, որ ամաչում ես մտքումդ մի երկու աղոթք ավել ասել: Իսկ երբ սուրբ ջուրը բաժանելու պահն է գալիս, ուղղակի «արմագեդոն» է սկսվում, մարդիկ միմյանց վրա բղավում են, հրում, առանց իրար հերթ տալու հարձակվում քահանայի վրա: Մի քանի անգամ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես է ամբոխի նման պահվածքը հավասարակշռությունից հանել քահանային, և վերջինս հենց եկեղեցու ներսում ստիպված է եղել բղավելով կարգի հրավիրել մարդկանց ու հորդորել, որ իրար միս չուտեն, քանի որ սուրբ ջուր բոլորին էլ կհասնի:
Կարծում եմ` այն մարդիկ, ովքեր եկեղեցի են գնում, իրենց քրիստոնյա և հավատքով մարդիկ են համարում, ուստի կխնդրեի եկեղեցի մտնելուց, գոնե, ձեր ես-ի կենդանական հատվածը թողնել դրսում և հիշել, որ քրիստոնեությունը տոլերանտություն է քարոզում և սեր՝ կողքինի նկատմամբ:

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ